Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

Քիչ առաջ տեղեկացանք, որ դատախազությունը պատրաստվում է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին դատավորի անձեռնմելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսկելու համար։ ԲԴԽ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ միջնորդությունը այսօր պետք է ներկայացվի, սակայն դեռ չեն ներկայացրել ԲԴԽ, և ԲԴԽ-ում սպասում են միջնորդությանը։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում են ուզում սկսել ենթադրյալ կաշառք ստանալու դեպքով։ Մեզ ասացին նաև, որ գործով հայտնի փաստաբան էլ է անցնում։ 

Դատախազությունից մեր հարցմանը, թե ճի՞շտ է, որ պատրաստվում են Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնել ԲԴԽ, հաստատեցին լուրը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»։

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, որ կալանավորել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին։