Հասարակություն

Հայկ Մարությանն ու մարզպետները հուշահամալիրում նկարահանվել են ապրիլի 21-ին

Հայկ Մարությանն ու մարզպետները հուշահամալիրում նկարահանվել են ապրիլի 21-ին

Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում վիդեո է ներբեռնել, որտեղ ինքն ու ՀՀ մարզպետները իրենց հարգանքի տուրքն են մատուցում անմեղ զոհ դարձած մեր հայրենակիցներին և վերնագրել է 23.04.2020թ ՝ սուտ։ Այդ նկարահանումները եղել են ամսի 21-ին, նույնիսկ պաշտոնական պսակների բացակայությունից, եղանակից է պարզ երևում, էլ չասեմ հարյուրավոր մարդիկ մասնակցել են այդ նկարահանումներին և այդ տեսանյութը ստանալուն։

Ես տեսանյութին դեմ չեմ, չնայած ասենք մարզպետների մասնակցությանը, իսկ նախարարների բացակայությունը չեմ հասկանում, սակայն դա չի, որ կարևոր է այս պահին։ Կարևորն այն է, որ այդ նույն ռոլիկի մասնակիցները անամոթաբար ստում են, իբր ամսի 24-ին գնացել, ստում են նաև պետական լրատվամիջոցները՝ ներկայացնելով դա այդպես, և 2-րդ՝ ամսի 24-ին էլ այդ «ընտրյալները» չեն գնում։

Լավ, այդքան շոու ու դերասանություն որտեղի՞ց, լավ ի՞նչ էր գնում քեզնից Հայկո՝ գրեիր նկարահանումները կամ այցելությունը եղել է ամսի 21-ին։ Ու այդ օրն էլ իրական գնայիր քո խղճի համար, նույնիսկ եթե վախենում էիր, ախր դու քաղաքապետ ես, այն էլ մայրաքաղաքի։ Հիմա, այսքանից հետո, երբ այդ համահայկական կարևորության թեմայով դու ակնհայտ ու ստորաբար կեղծ տեղեկություն ես տրամադրում քո ՖԲ էջում, էլ քո ո՞ր ասածին մենք պիտի հավատանք։ Ես ամաչում եմ, որ դու իմ մայրաքաղաքի քաղաքապետն ես և ներողություն եմ խնդրում ննջեցյալներից ու բոլոր երևանցիներից այս կեղծիք-շոուի համար։

Ինգա Աբրահամյան

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 13-ին լույս չի լինի

Հուլիսի 13-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...

×
Gallery Image