ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ

ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը 2017թ.-ին գողություն է կատարել ԱՄՆ-ում «Նեյման Մարկուս» հագուստի խանութից:

Տեղում բռնվել է, դատապարտվել է Լոս Անջելեսի դատարանում:
Պատժի կրումը հետաձգելու որոշում է կայացվել, նշանակվել է 3 տարվա փորձաշրջան:

Ըստ այդ որոշման՝

- Դիանա Գալոյանը 2 օր նստել է Լոս Անջելեսի բանտում,
- Դատարանը արգելել է 100 յարդից կամ 90 մետրից ավել մոտենալ «Նեյման Մարկուս» խանութներից որևէ մեկին,
- Դատարանը պարտավորեցրել է 30 օր հարկադիր աշխատանք կատարել համայնքի համար:

Դատարանը նաև պարտադրել է 1 տարի անց ներկայանալ՝ փորձաշրջանի պահանջների կատարման ապացույցներով:

Դիանա Գալոյանը չի ներկայացել, և դատարանի կողմից տրվել է ձերբակալման հրաման ու հետախուզում: