Հասարակություն

Բահերով ու եղաններով սատկացրել են գայլին

Բահերով ու եղաններով սատկացրել են գայլին

Երեկ՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ բնակավայրում գայլը հարձակվել է բնակիչների վրա։ Մեզ հետ զրույցում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը հայտնեց, որ գայլը հարձակվել է 6 անձի վրա, որոնց թվում 3-ամյա երեխա կա։
«Տուժածներից միայն մեկն է մեր բնակավայրից՝ 70-ամյա տղամարդ է, իր այգում աշխատելիս է եղել, այնտեղ անասուններ էլ է պահում։ Գյուղը Գորիս-Կապան նախկին ճանապարհի ձախ կողմում է, մեր տուժած բնակչի այգիները բնակավայրից դուրս է, այդտեղ իր վրա է հարձակվել, հետո եկել է ճանապարհին մի 2-3 հոգու վրա էլ է հարձակվել, նոր հասել է Գորիս։ Գորիսում 3 տարեկան երեխան բակում խաղալուց է եղել, իր վրա է հարձակվել, հետո նոր հակառակ ուղղությամբ գյուղի վերևով փորձել է գնալ, բայց գյուղացիները վնասազերծել են։ Բահով, եղանով, գյուղատնտեսական ինչ գործիք եղել է գյուղացիների ձեռքի տակ խփել են, սատկացրել են գայլին»,- ասաց Ավետյանը։

Գյուղապետի խոսքով 70-ամյա տղամարդու վիճակը ծանր է․ «Գայլը մեջքի կողմից է հարձակվել, մեջքի ու դեմքի շրջանում են վնասվածքները, Գորիսում վիրահատվել է, բայց երևի կտեղափոխեն Երևան, վիճակը շատ ծանր է»։

Նա նշեց, որ նման դեպք նախկինում չի հիշում․ «Չէ, ես 22 տարի աշխատում եմ, նման դեպք, որ մտնեն բնակավայր, չի եղել։ Եղել է դրսերում, արոտներում, այգիներում, բայց որ բնակավայր մտնի՝ չի եղել, սա առաջին դեպքն է»։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image