Միջազգային

Էրդողանն ատրճանակներ է նվիրել եվրոպացի առաջնորդներին․ ոմանք հրաժարվել են

Էրդողանն ատրճանակներ է նվիրել եվրոպացի առաջնորդներին․ ոմանք հրաժարվել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի գագաթնաժողովից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և այլ եվրոպացի առաջնորդներին անվանական փորագրություններով և մարտական փամփուշտներով ատրճանակներ է տվել որպես հրաժեշտի նվեր։

Տեղեկությունը հայտնում է «Politico»-ն։

Ըստ աղբյուրի, Կոշտայի անվտանգության ծառայությունը զենքը վերցրել է ստուգելու համար։ Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ Բելգիայում զենքի շրջանառության խիստ կանոնների պատճառով ո՛չ Կոշտան, ո՛չ էլ ֆոն դեր Լյայենը, հավանաբար, իրենց մոտ չեն պահի նվերները։

Բացի այդ, ինչպես պնդում է «Politico»-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յեթենը որոշել են ատրճանակները թողնել Թուրքիայում` դրանք կրակելու համար անպիտան դարձնելու համար։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել հուլիսի 7-8-ը Բեշթեփե նախագահական համալիրում։ Մասնակցել են դաշինքի բոլոր 32 երկրների ղեկավարները և այլ պետությունների պատվիրակություններ, իսկ ԵՄ–ն ներկայացրել են Կոշտան և ֆոն դեր Լյայենը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image