Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է տեռոր եւ ռադիկալ փոփոխություններ անել իշխանական թիմում՝ ցույց տալով, որ դժգոհ է բոլորից եւ կատարում է իր նախընտրական «խոստումը»` որ եթե ՔՊ-ն չհաղթի, գլուխներ կթռչեն: Հույս ունի, որ ոմանց «զոհաբերելով»` 26-ի ընտրություններին ընդառաջ իրենց ռեյտինգը կբարձրանա: Հնարավոր է անգամ ԱԺ խմբակցությունում «չիստկա» անի` ազատվելով, օրինակ, Անդրանիկ Քոչարյանից ու Վիլեն Գաբրիելյանից։ Ի դեպ, ՔՊ-ում ավելի շատ հուզվել են ոչ թե Գաբրիելյանի` Գյումրիում անադեկվատ պահվածքից, այլ այն հայտարարությունից, որ իշխանությունը 2026-ին չի լինելու։ ՔՊ-ականները երեկ չէին բացառում, որ Վիլենը որոշ շրջանակների ուղղորդմամբ հատուկ գնացել է Գյումրի, որ վարկաբեկի ՔՊ-ին։ Մեզ ասացին, որ նրա պահվածքի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում։ ՔՊ-ում կարծում են նաեւ, որ իրենք աշխատել են գերլարումով, Գյումրիից տուն չեն եկել, եւ պարտության պատճառը ոչ թե իրենք են, այլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այն, որ իրենց վարկանիշը «պլինտուսից» ցածր է, գիտի նաեւ Փաշինյանը․ պատահական չէ, որ նա չմասնակցեց եզրափակիչ հավաքին, որ ՔՊ-ի պարտությունն իրեն չվերագրվի։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է
Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագա...
«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն...
Մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականա...
Սուրենավանի մանկապարտեզի տնօրենին ստիպում են ազատմ...
Մեր տեղեկություններով` «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համա...
«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցություն...
Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքել...
×
❮
❯