Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Կադրային ռակիրովկաներ

«Հրապարակ». Կադրային ռակիրովկաներ

ԵԱՏՄ հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերի նախարար Գեղամ Վարդանյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը գործուղել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին:

Մեր տեղեկություններով, Վարդանյանը, իրոք, վաղուց էր ուզում թողնել այդ պաշտոնը, որը զբաղեցնում էր 2019-ից: Վարդանյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, եղել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար, ավելի վաղ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար: Նրա մասին գործընկերներն ասում են՝ թույլ տղա է:

Հավանաբար, կառավարությունում գտել են, որ Վարոս Սիմոնյանը, որն արտակարգ դրության ժամանակ իր վրա էր վերցրել ասուլիսների ծանր բեռը, բավականաչափ երեւացել է եւ այժմ կարող է նվազ աչքի ընկնող պաշտոն զբաղեցնել:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image