«2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի։ Գիտեք` «Ա1+»-ը դիմել է դատարան` իրեն լիցենզիայից ապօրինի զրկելու հարցով, հասկանալի է, չէ՞, իրենք հաղթելու են դատարանում, կապուղի տալու հարց է առաջանալու՝ թիրախավորված են TV 5-ն ու «Արմնյուզը», կփորձեն պատճառներ գտնել` դրանցից մեկին եթերից զրկելու համար, չնայած Փաշինյանի ասածը, թե 2 հեռուստաընկերությունների լոգոյի վրա պետք է գրել «կոռուպցիա TV», վերաբերում էր Թավադյանին պատկանող TV 5-ին եւ Մայրապետյանին պատկանող Հ 2-ին»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը: Կարծում եք` կհաջողվի՞։ «Այո. ստոպ չի լինելու։ Անհրաժեշտության դեպքում քրեական գործեր են հարուցվելու` հիմնականում ֆինանսական խախտումների եւ ներդրողների մասով, ընդ որում` հարցը լուծվելու է խիստ քաղաքակիրթ` օրենսդրորեն․ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»: Իսկ ճի՞շտ է, որ Վլադիմիր Կարապետյանը «գնալուց» առաջ` դեկտեմբերի վերջին, լրատվամիջոցների ցանկ է կազմել, թե մամլո խոսնակներն ում հարցերին պետք է պատասխանեն, ում ցրեն։ «Խոսնակներից շատերը պարտաճանաչ աշխատել են, չեմ կարծում, որ նրանք ֆորսմաժորի մեջ են, այնուհանդերձ, լուրջ աշխատանք տարվելու է` պարզելու տարբեր լրատվամիջոցների կապերն իշխանական «աղբյուրների» հետ` արտահոսքերի մասով։ Ամեն ինչ արվելու է նրանց ջրի երես հանելու համար։ Արտահոսքի համար բոլորս ամեն օր խստիվ զգուշացվում ենք»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կու...
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մամուլի նոր խոսնակ կունենա, քանի որ ներկայիս խոսնակ Նազելի Բաղդասարյանը...
Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսար...
Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակը («QS World University Rankings...
Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․ «Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև։ Իսրայելի Կնեսեթը կճանաչի,...
«Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, Հ...
Նախօրեին ՔՊ վարչության փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրության արդյուն...
×
❮
❯