Քաղաքականություն

Գլխավոր դատախազը գործի է անցել

Գլխավոր դատախազը գործի է անցել

Դատախազությունը չի նահանջում։ Նա ԲԴԽ-ում կրած պարտությունից հետո որոշել է մի հատ էլ հանրային քրեական հետապնդում իրականացնել վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ։ 

Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ին ԲԴԽ-ն քննել էր վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը և մերժել այն։ Այսինքն՝ սխալ ու անհիմն էր համարել դատախազության միջնորդությունը։ 

Դատախազության կողմից դատավորի նկատմամբ քրեական հետանդում իրականացնելու հիմքը հետևյալն է․ Անի Հարությունյանը 100 հազար դոլար գումար է որպես փոխառություն, այսինքն՝ պարտքով տվել իր դատավոր գործընկերներից մեկին՝ Գևորգ Նարինյանին։ Փոխառության փաստը դատավորն արտացոլել է նաև իր 2020 թվականին ներկայացրած հայտարարագրում, սակայն դատախազությունը կասկածի տակ է դրել այն՝ համարելով, որ դատավոր Անի Հարությունյանը հայտարարագրում կեղծ տվյալներ է ներկայացրել։ Ուստի, որոշել է քրեական հետապնդում սկսել դատավորի նկատմամբ՝ այդ առիթով դիմելով ԲԴԽ-ին, որ ստանա համապատասխան թույլտվություն։ 

Եվ, ստանալով ԲԴԽ-ի մերժումը, դատախազությունն այսօր հանդես է եկել հաղորդագրությամբ՝ փաստացի հասկացնելով, որ իրենք թքած ունեն Բարձրագույն դատական խորհրդի որոշումների և դատավորի անձենռմխելիության սկզբունքի վրա, ուստի իրենք կհասնեն իերնց նպատակին՝ շրջանցելով ԲԴԽ-ի առաջացրած արգելքը։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԲԴԽ-ն իրենց ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն հիմնավորմամբ, որ «առերևույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ, որպիսի պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում»:

Ու եզրակացրել է․ «ԲԴԽ վերոնշյալ որոշումը չի բացառում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը, ավելին՝ փաստում է, որ քրեական հետապնդման համար չի պահանջվում դատավորի անձեռնմխելիության հաղթահարում»:

Արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի (Անի Հարությունյան) նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ «ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում  կեղծ տվյալ ներկայացնելու համար, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով»։

Որոշումն ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ իրազեկման նպատակով, ինչպես նաև նախաքննությունն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար: 

Հետեւություն. Նրանք, ովքեր շտապեցին ուրախանալ, որ ԲԴԽ-ն պաշտպանել է դատավորին, փաստորեն, իրոք շտապել են` ԲԴԽ-ն ուղղակի իր վրայից գցել է որոշում կայացնելու պատասխանատվությունը, ավելի ճիշտ` դատախազությանը հուշել է, որ առանց իմ համաձայնության էլ կարող ես հետապնդումն իրականացնել:

Երկրորդ. Արձանագրենք, որ նորանշանակ դատախազ` Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանը սկսել է «արդարացնել» իրեն նշանակողի հույսերը եւ հետապնդում է սկսել նախկինների հետ առնչություններ ունեցող դատավորի նկատմամբ, որի հանդեպ հավանաբար իշխանական պատվեր է իջեցվել:

Հիշեցնենք, որ հետապնդվող դատավորը ԱԱԾ պետի նախկին տեղակալ, «Գրիա Ար» ընկերության սեփականատեր Գրիգոր Հարությունյանի դուստրն է: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image