ՔՊ-ական պատգամավորը բիզնե՞ս է հիմնում, թե՞ առանձնատուն է սարքում (տեսանյութ)
Իշխանափոխությունից հետո կառավարության ղեկավարը գրեթե ամեն նիստում հայտարարում է, որ ժողովրդի վիճակը լավացել է։ Իրականում լավացել է ՔՊ-ական պատգամավորների վիճակը։ Ըստ որոշ տեղեկությունների, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ցանկանում է առանձնատուն կառուցել Դիլիջան քաղաքում, որը հետագայում մտադիր է ծառայեցնել որպես հյուրատուն։ Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել պատգամավորից:
Մեր այն հարցին թե, նպատակ ունի հյուրատնային բիզնեսո՞վ զբաղվելու և այդ նպատակով հողատարածք է գնել, Եղոյանը պատասխանեց. «Այո, հողատարածք ձեռք բերել եմ Դիլիջանում, սակայն բիզնեսով չեմ զբաղվելու»: Մեր այն հարցին, պատրաստվում է արդյո՞ք առանձնատուն կառուցել, Եղոյանը չհերքեց, ասելով. «Հետագայում հնարավոր է»:
Համացանցում հասանելի աղբյուրներից պարզեցինք, որ Դիլիջան քաղաքում հողերի գները բավականին բարձր են, օրինակ, 585 քառակուսի մետրանոց հողամասը գնահատվում է 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Եղոյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անցած տարի հայտարարագրել է 11 միլիոն 383 հազար դրամ և 1028 ԱՄՆ դոլար: Սակայն, հայտարարագրում նշված չէ, թե ինչ միջոցներով է գնվել հողատարածքը: Չնայած նշված է, որ 2020 թվականին ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը գնել է հողամաս Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարծիքներ