«Նիկոլ, դավաճան»․ Բողոքի ակցիա Թեհրանում` ընդդեմ ՀՀ իշխանությունների

«Նիկոլ, դավաճան»․ Բողոքի ակցիա Թեհրանում` ընդդեմ  ՀՀ իշխանությունների

Թեհրանից ստացված տեղեկություններով, Թեհրանի հայոց թեմի Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված Ոգեկոչման միջոցառման ընթացքում, Ծաղկեմատույցի արարողության ժամանակ, մի խումբ ՀՀ քաղաքացիներ «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին՝ մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին՝ պոկելով նրանց ձեռքի ծաղիկները և հայտարարելով, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո ռազմավարությանը՝ պառակտել Սփյուռքը և միջամտել ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին։