Կառավարությունը թաքցրել է Արայիկ Հարությունյանի գործուղման փաստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով, որ աշխատանքային այցի շրջանակում Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ:
Վարչապետի որոշումներում նշված չէ, որ Արայիկ Հարությունյանը գործուղվել է Կատարի Հանրապետություն:
Փաստացի կառավարությունը թաքցնում է գործուղումների իրական փաստը, նաև պետական բյուջեից նախատեսված ծախսերը: Իսկ ավելի վաղ վերացվեց նաեւ կառավարության կայքում գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունների տեղադրումը:
Արայիկ Հարությունյանի գործառույթների մեջ չի մտնում դիվանագիտական գործունեությունը, որը և, ըստ ամենայնի, աշխատակազմի ղեկավարը փորձել է իրականացնել Դոհայում: Իսկ թե ինչ նպատակով է մեկնել Կատար, ոչ մեկին հայտնի չէ:
Կարծիքներ