«Հրապարակ»․Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ քաղաքականությո՞ւն

«Հրապարակ»․Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ քաղաքականությո՞ւն

Իշխանություն-«Լուսավոր Հայաստան» անակնկալ առճակատումը, ըստ որոշ լուրերի, «ստրախովկայի» համար արվեց, որ տպավորություն չստեղծվի, թե ընդդիմադիր դաշտը դատարկ է մնացել, եւ պետք է այն լցնել։ Ավելին, խոսվում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւս կմտնի ակտիվ քաղաքականություն։

ՀՀԿ-ից պոկված «քառյակը»՝ Սամվել Ֆարմանյան, Միհրան Հակոբյան, Կարեն Բեքարյան, Արման Սաղաթելյան կազմով, նրա մտերիմներն են եւ քաղաքական լուրջ ծրագրեր ունեն։ Խոսվում է, որ գարնան վերջերին արդեն նրանք կուսակցություն կգրանցեն։ Շաբաթներ առաջ քառյակը հայտարարեց, որ սկսում է ակտիվ մեդիա-քաղաքականություն՝ «Պանարմենիան մեդիա գրուպից» անջատված լրատվամիջոցները՝ հեռուստատեսություն, ռադիո եւ կայք, գնելու եւ ռեբրենդինգ իրականացնելու միջոցով։