Ասել է՝ մի հատ «լաբառոշություն արա» ․․․
Այսօր արդեն թանկացման առաջին մեխերը խփում էին։ Խանութում վաճառողուհին ընդունում էր նոր բերած ձեթերը ու շաքարավազը, հետն էլ նեղսրտում՝ մի թոկ գցեք էս ժողովրդի վիզը ու խեղդեք պրծեք։ Արցախից տեղահանված մի քանի գնորդ էլ վիզները ծռած ասում էին՝ մհեկ էն քյոհնա պեսոկից կավե՞եչ։ Լավ, ինչքա՞ն կարելի է ցինիկ լինել։ Արցախը սովամահ արիք, հիմա անցել եք Հայաստանի՞ն։ ՔՊ-ական մունետիկ Գագիկ Մելքոնյանի հայտարարությունն էլ որ լսում ես, «Լաբառոշ Սողոյին ես» մտովի պատկերացնում։ Նրա մասին ասում էին՝ «Լաբառոշ Սողոյի տոժունքը պըռըգներեն կը թափիր»։ Հիմա լսեք տեսեք Լաբառոշ Գուգոն ինչ է ասում․
«Եթե պետք է գազը կտրեն, թող կտրեն, էդ գազն էլ չենք ուզում, մեր ժողովուրդն առանց գազ էլ կապրի։ Մենք այնքան դժվարություններ ենք հաղթահարել։ Ի՞նչ են ուզում․ Լա՞րս են փակելու, թող փակեն։ Ռուսաստանն այլևս Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ»։
Նիկոլը փորձարկում է անում։ Ասել է՝ մի հատ «լաբառոշություն արա», տեսնենք էս ժողովրդի բերանում շունչ կա՞։ Թե շունչ կա, մի հատ էլ սովամահ, ցրտամահ անենք։ Գագոն էլ «վրա է տվել»՝ Պուտին, ուզում ես հացը կտրիր, ուզում ես ջուրը կտրիր, ուզում ես գազն ու էներգիան կտրիր, էս ժողովուրդը դիմացկուն է։
Դե որ ասել է ասել՝ չասե՞ս ՝ Պուտին, թե կտրում ես, դրա ձենը կտրիր։ Դրա ձենը խորքից է գալիս։ Հետո «խորով են խոսելու», վերջում մենակատարն է հանդես գալու։
Կարծիքներ