Ինչն է եղել զինվորի մահվան պատճառը

Ինչն է եղել զինվորի մահվան պատճառը

Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, ըստ ՊՆ հաղորդագրության, մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978 թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Մեր տեղեկություններով, բացի զոհից, միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր, և դեպքի պատճառը միջանձնային հարաբերություններն են եղել, զինծառայողները միմյանց հետ ունեցել են անձնական բնույթի կոնֆլիկտ, ինչն էլ վերածվել է կռվի։

Նշենք, որ սա նման առաջին դեպքը չէ,նախկինում էլ միջանձնային հարաբերությունների պատճառով նման միջադեպեր եղել են: