ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալն ազատվեց աշխատանքից

ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալն ազատվեց աշխատանքից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»:

Նշենք, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հանդգնել էր «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարությանը հակասող կարծիք հայտնել: