«Հրապարակ». Փաշինյանի ռեյտինգի անկմանը զուգահեռ կտրուկ իջել են «Վարչապետ» օղիների գները

«Հրապարակ». Փաշինյանի ռեյտինգի անկմանը զուգահեռ կտրուկ իջել են «Վարչապետ» օղիների գները

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով օղիներ հայտնվեցին շուկայում՝ սիրելի օլիգարխ եւ հմուտ բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանի արտադրության։ Դրանք սկզբում վաճառվում էին շատ լավ, բավականին տպավորիչ գներով՝ 4-5 հազար դրամով։ Մարդկանց համար պատիվ էր իրենց սեղանին դնել վարչապետի նկարով օղի։ Վարչապետի ռեյտինգի անկմանը զուգահեռ, պարզվում է, այս օղիների իրացումը բարդացել է, եւ դրանց «հեղափոխական» գները կտրուկ իջել են եւ հետագայում սկսել են վաճառել ակցիայի տակ՝ 66 տոկոս զեղչով։

Այսպես․ «Վարչապետ» գրությամբ ու Փաշինյանի նկարով մի տեսակի օղին, որն արժեր 3․670 դրամ, վաճառվում էր 1230-ով։ Մյուսը՝ ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ, 4․590-ից դարձել էր 1690 դրամ։ Ավելին, մեզ ասացին, որ այս օղիները հանվել են արտադրությունից՝ պահանջարկի նվազելու պատճառով։