Վլադիմիր Գասպարյանը ծանոթացել է նյութերին

Վլադիմիր Գասպարյանը ծանոթացել է նյութերին

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ դստերը՝ Անգելինային, կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին եւ այլ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում «հայտնաբերվել» է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 4 առանձնատուն, 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա, 1 ավտոտնակ։ Գասպարյանին հունիսի 18-ին կանչել են դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։

Մենք գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ նախկին ոստիկանապետը ներկայացե՞լ է համապատասխան վարչություն եւ բացատրություն տվել է, ինչին ի պատասխան քիչ առաջ հայնտել էին․ «Ընդամենը կարող եմ ասել՝ այո, պարոն Գասպարյանը պատշաճ կերպով ծանուցվել է և իր ներկայացուցչի միջոցով ծանոթացել է նյութերին»։

Նշենք, որ Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվել էր մեր հարցերին պատասխանել՝ ասելով․ «Չեմ մեկնաբանում»: