«Հրապարակ».Անգամ կաթողիկոսը պաս չի պահել

«Հրապարակ».Անգամ կաթողիկոսը պաս չի պահել

Ապրիլի 7-ին Արցախում Աստվածամոր Սբ Հովանի մայր տաճարի օծման պաշտոնական արարողությունից հետո հյուրերին հրավիրել են ճաշի, որին մասնակցել են նաեւ Հայաստանից Արցախ մեկնած հոգեւորականներ՝ 8-9 հոգի, այդ թվում նաեւ՝ Գարեգին Բ-ն։

Ճաշկերույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց․ սեղանի շուրջ պարզվել է, որ մեծ թվով մարդիկ կան պասի մեջ, որոնք միայն պասային ուտելիք են ճաշակել, իսկ Հայաստանից ժամանած հոգեւորականներից միայն մեկն է պաս պահելիս եղել։ Անգամ կաթողիկոսը, պարզվեց, պաս չի պահում։