Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում շարունակում է պնդաճակատության հաղթարշավը։ Նա այս պահին Մեղրիում է, որտեղ Ագարակի օրինակով նրան անվանում են «թուրք» և «դավաճան»։
Քիչ առաջ Գորիսի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Սյունիքից բարեհաջող դուրս գալու համար Փաշինյանը մոտ 2 հազար ոստիկան է Երևանից տարել Սյունիք, այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժերը գտնվում են Գորիսում, որպեսզի կարողանան ապահովել Փաշինյանի անվտանգ ելքը մարզից։