Չեն իմացել, որ սորոսականները Սյունիքում են, թե չէ՝ չէին նայի կին է, կին չի, դուրս կգային ճամփեն կփակեին

Մեր տեղեկություններով սորոսականները Սյունիք են մեկնել: Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Լարիսա Մինասյանը, Ասպարեզ ակումբի նախագալ Լևոն Բարսեղյանը և Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ակումբի նախագահ Արթուր Սաքունցը նախ Կապանում են եղել, ապա Մեղրի են մեկնել: Սորոսականների այցը տարբեր քննարկումների առիթ է տվել սոցհարթակներում, սյունեցիները տարածում են նրանց ժամանելու մասին լուրը:
Զրուցել ենք կապանցի ակտիվիստ Քրիստինե Մարտիրոսյանի հետ:
«Ես այս պահին Երևանում եմ գտնվում, բայց որ Ղափանում լինեի, կգնայի շան լափը կթափեի դրանց գլխին: Ես՝ ինքս, անձամբ կիմանայի՝ որտեղ են: Այնտեղ նենց իրավիճակա, որ ուզում են, որ ես չխառնվեմ նման բաներին, բայց ես այդ տեսակը չեմ: Չեմ կարող հանգիստ նստել, տեսնել իմ հայրենիքում, սորոս չլինի, ով ուզում է լինի նման ձևով հանդես են գալիս ու մի հատ էլ ուզում են անընդհատ շարունակաբար խայտառակ անեն հային: Սպասում եմ, միգուցե մեկը հայտնվի այնտեղ, որ էն որ ասում են, խայտառակ անի դրանց: Ես կարող եմ 99 տոկոսով վստահ ասել, որ նրանք գտնվում են փոխմարզպետ Նարեկենց տանը, որը իրենց աջ թևն է: Նրանց նպատակը միայն թրքացումն է: Ես այսօր չեմ աշխատում, բայց եթե անգամ աշխատեի էլ, կգերադասեի պայքարը, ոչ թե աշխատավարձը»,- ասաց Քրիստինե Մարտիրոսյանը:
Քրիստինե Մարտիրոսյանի խոսքով, ըստ երևույթին, Կապանում եղել են փակ հանդիպումներ, քանի որ քաղաքում ոչինչ հայտնի չի եղել նրանց այցի մասին:
«Շատ հնարավոր է՝ Կապանում իմացած էլ չլինեն: Վաղն աշխատանքային օր է, և ինչ-որ մի տեղից դուրս կգա՝ ում են հանդիպել, և որտեղ: Քաջարան չեն մտնելու, փաստորեն, ոնց հասկացա: Քաջարանում համայնքապետ չկա, երկրորդն էլ, եթե Քաջարան մտնեին էլ ժողովուրդը այն, որ ասում է՝ գնա-գալիս եմ: Հատկապես տղամարդիկ, չէին նայի կին է, կին չի, եթե սորոսական է, թշնամի է, դուրս կգային ճամփեն կփակեին»,- ասաց ակտիվիսը:
Ի դեպ, Մեղրիում հայտարարություն էին տարածել, որ օնլայն գրանցվելով կարող են մասնակցել Լևոն Բարսեղյանի` ՀՀ-ԵՄ արժեքային համակարգի և CEPA համաձայնագրի՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների թեմայի շուրջ սեմինարին:
Կարծիքներ