Ռուսաստանը խոշոր պայմանագրեր է կնքել Իրանի հետ

Ռուսաստանը խոշոր պայմանագրեր է կնքել Իրանի հետ

Ռուսական ինքնաթիռները սպասարկում կանցնեն և կվերանորոգվեն Իրանում։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադին։

«Ռուսական կողմը մի քանի խոշոր պայմանագրեր է կնքել իրանական ընկերությունների հետ, որոնք նախատեսում են, որ Ռուսաստանի Դաշնությունից օդանավերը կսպասարկվեն և կվերանորոգվեն Իսլամական Հանրապետությունում», - նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։