Երևանում հողային աշխատանքներ կատարելիս 2 հոգի մնացել է հողաշերտի տակ ու մահացել. նոր մանրամասներ | «Հրապարակ» 09.03.2020

Երևանում հողային աշխատանքներ կատարելիս 2 հոգի մնացել է հողաշերտի տակ ու մահացել. նոր մանրամասներ | «Հրապարակ» 09.03.2020

Մարտի 8-ին՝ ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում քաղաքացիները ջրագծի համար փոս փորելիս ընկել են մեջը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ: Փրկարարները մոտ 2 ժամ աշխատել են, որպեսզի հողաշերտի տակից դուրս բերեն հողի տակ մնացածների մարմինները և բժիշկները արձանագրել են նրանց մահը:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն և 52-ամյա Գարիկ Մ.-ն են: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.