Չորրորդ կինեմատոգրաֆիական «մոտեցում» Սթիվեն Քինգի «Դիմակայություն» վեպին

Չորրորդ կինեմատոգրաֆիական «մոտեցում» Սթիվեն Քինգի «Դիմակայություն» վեպին

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգի ստեղծագործությունները բազմիցս են էկրանավորվել և հաճախ է էկրանավորման գործընթացն ուղեկցվել ամենատարաբնույթ խոչընդոտներով և պրոդյուսերների համար գլխացավանքներով:



Ահա և նրա 1978 թ հրապարակված «Դիմակայություն» («The Stand») վեպին հերթական՝ չորրորդ անգամ ձեռնամուխ են լինում Warner Bros. և CBS Films կինոընկերությունները: Նրանք երիտասարդ Ջոշ Բունին առաջարկել են զբաղվել ֆիլմի նկարահանմամբ: Մինչ այդ այս նախագիծը երեք բեմադրիչ արդեն փոխել է: Էկրանավորման մասին տեղեկություններ տարածվեոցինդ դեռևս 2011-ին:



Սկզբում խոսքը գնում է այն մասին ռեժիսորական աթոռը կզբաղեցնի Հարի Փոթերի մասին կինոշարքի հեղինակներից մեկը՝ Դևիդ Յեթսը, այնուհետև՝ «Դիմակայության»  բեմադրիչ նշանակվեց Բեն Աֆլեքը, սակայն նա էլ դուրս մնաց նախագծից: հերթը հասավ Սքոթթ Կուպերին («Խելագար սիրտը»), սակայն նա էլ հրաժարվեց իր մասնակցությունն ունենալուց: