Քաղաքականություն

Նախկին մարզպետը՝ ՀԱԿ ցուցակում

Նախկին մարզպետը՝ ՀԱԿ ցուցակում

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորում է «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը: Երկրորդ տեղում Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանն է: Ուշագրավ է, որ Այվազյանի որդին` Վանաձոր համայնքի ավագանու նախկին անդամ Արմեն Այվազյանը, մեր թղթակցի հետ զրույցում հերքել է հոր՝ ՀԱԿ ցուցակով հանդես գալը, հայտարարելով, թե նման բան հնարավոր չէ: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ Ստեփան Այվազյանից, պարզվեց՝ նա Հայաստանում չէ: Թեեւ օրեր առաջ մեզ տված հարցազրույցում նա ասել էր, որ ՀԱԿ ցուցակով մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, որդին վստահ է, որ թյուրիմացություն է եղել. «Կուղղեն՝ կտեսնեք»: Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը մեզ հետեւյալը հայտնեց. «Ցուցակը ՀԱԿ-ը ներկայացրել է Ստեփան Այվազյանի համաձայնագրի հետ միասին, այն հաստատված է, այս պահի դրությամբ որեւէ ինքնաբացարկի դիմում չենք ստացել»:

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image