Անհայտ անձինք տարան Վահագն Վերմիշյանին․ տեսանյութ

Անհայտ անձինք տարան Վահագն Վերմիշյանին․ տեսանյութ
Վահագն Վերմիշյան, խուզարկություն

Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։

Մենք ականատես եղանք այն պահին, երբ Վերմիշյանին ուղեկցում էին վերելակ։ Երբ փորձեցինք նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը, որը չներկայացավ, հրմշտեց և դուրս հանեց մեզ դռնից այն կողմ, չնայած, որ արդեն տեսել էր լրագրողի վկայականը։

Մյուս ենթադրյալ իրավապահները նույնպես չներկայացան։

Հիշեցնենք, որ մենք այսօր գրել էինք, որ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր առնչությունը այդ քրեական գործին։