Սամվել Ալեքսանյանին նստած տեղից հանեցին, եւ այդպես էլ նա տեղ չգտավ. տեսանյութ

Սամվել Ալեքսանյանին նստած տեղից հանեցին, եւ այդպես էլ նա տեղ չգտավ. տեսանյութ

ԵԿՄ 12֊րդ արտահերթ համագումարին այսօր ներկա էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Սամվել Ալեքսանյանը։ 

Նա հերթով սկսեց բարեւել կառավարության մի քանի անդամներին, պատգամավորներին, ապա տեղավորվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանեւ եւ պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողքին։ 

Սակայն նրան անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին այդ տեղում նստել՝ նշելով, որ այն նախատեսված է վարչապետի անվտանգության աշխատակիցների համար։

Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ չէ, որ ոտքի վրա է մնում եւ դա իշխանափոխության հետ կապ չունի

Նա որոշ ժամանակ դահլիճում նստատեղ չէր գտնում, ապա լրագրողների հարցերից խուսափելու համար դուրս եկավ դահլիճից, հետո պարզ չէր՝ դա վերադարձա՞վ համագումարին, թե՞ ոչ։