«Հրապարակ».Հայաստանի երրորդ հողատերը. ում նկատի ուներ Կոտայքի մարզպետը

«Հրապարակ».Հայաստանի երրորդ հողատերը. ում նկատի ուներ Կոտայքի մարզպետը

Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ-ում՝ ասելով, թե Կոտայքի մարզի համայնքապետերից մեկն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է. «Անուններ չեմ տա, այս պահին քրեական գործ է հարուցված»։

Թեեւ գյուղապետի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց բարոյապես «հո մենք գիտենք, որ կարգին չէ»․ «Կադաստրային արժեքի կես գնով յուրացրել են այդ հողատարածքները։ Հողային օրենսգրքով կադաստրային արժեքի մինչեւ 50 տոկոս գին կարող են սահմանել, օգտվել են այդ նորմից»։ Պարզեցինք, որ խոսքը Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի մասին է, ով 1986-ից գյուղապետի պաշտոնն էր զբաղեցնում, բայց անցած ամռանը հրաժարական տվեց։