Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից երեկ հետաքրքրվեցինք՝ հաշվարկ կա՞, թե որքան է մեզ վրա նստում պատերազմի յուրաքանչյուր օրը։ «Չէ, որովհետեւ տրամաբանությունն այդպիսին չէ։ Մենք մոտավորապես գնահատական ունենք՝ մինչեւ տարեվերջ 0.8 տոկոս լրացուցիչ ազդեցություն տնտեսական զարգացման վրա, մեկ էլ՝ լրացուցիչ 35 մլրդ դրամ ավելի պակաս հարկ ստանալու եւ 40 մլրդ ավելի ծախս անելու»,- ասաց նա։ Այսինքն՝ խոսքը ՀՆԱ-ի մեջ 0.8 տոկոսի անկման մասին է։ Նշենք, որ, ըստ որոշ ոչ մասնագիտական հաշվարկների, պատերազմի մեկ օրը մեզ համար արժե մոտ 30 մլն դոլար գումար։ Բայց հիշեցնենք նաեւ, որ ընդամենը 5 օր առաջ վարչապետը ՊԵԿ նախագահի հետ աշխատանքային հանդիպումից հետո հայտարարել էր, որ «տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում», եւ դա բացատրել էր նրանով, որ «պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է․ չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել»։ Մնում է պարզել, թե ում ասածն է ճիշտ՝ ֆինանսների նախարարի՞, թե՞ վարչապետի
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել Կենդանաբան...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել...
Ի՞նչն է զայրացրել Պուտինին
Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...
«Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհե...
Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր...
Ոսկեպարում 21-ամյա երիտասարդ է մահացել
Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը մոտավորապես 17․ 30-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում մի...
×
❮
❯