Հասարակություն

Մետրոպոլիտենից մեկնաբանում են արտառոց իրավիճակի մասին լուրը

Մետրոպոլիտենից մեկնաբանում են արտառոց իրավիճակի մասին լուրը

Քիչ առաջ լուր տարածվեց, թե Մետրոպոլիտենում արտառոց իրավիճակ է. Մետրոյի Բարեկամություն կայարանում ուղևորներին հանել են վագոններից: 

Մոտրոպոլիտենի մամուլի խոսնակը «Հրապարակ»-ին տեղեկության վերաբերյալ հայտնեց.

«Տեխնիկական խափանում էր, որը վերականգնվել է. մետրոն բնականոն աշխատում է։

09:46-ին «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել 3 վագոնանի գնացքի՝ երրորդ շարժակազմի տեխնիկական խափանում, որը մեքենավարի կողմից տեղային վերացվել է։ Ուղևորների տարհանում տեղի չի ունեցել, այլ ուղևորները երրորդ վագոնից նստեցվել են երկրորդ վագոն։ Այս պահին գնացքն աշխատում է գրաֆիկի համաձայն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image