ԱՄՆ-ում գաղտնազերծել են Քենեդու սպանության նոր տվյալներ

ԱՄՆ-ում գաղտնազերծել են Քենեդու սպանության նոր տվյալներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակարգը դեկտեմբերի 15-ին կհրապարակի նոր նյութեր, որոնք առնչվում են ԱՄՆ 35-ամյա նախագահ Ջոն Քենեդու սպանությանը։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ հղում անելով Ջո Բայդենի հայտարարությանը։

Փաստաթղթում հիշատակվում է 1992 թ․ ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Քենեդու սպանության մասին տվյալներն աստիճանաբար հրապարակելու մասին որոշման մասին։ Փաստաթղթերը հրապարակվելու են՝ ելնելով նրանից, թե արդյոք վնաս չեն պատճառի երկրի պաշտպանական և հետախուզական, իրավապահ համակարգերին, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքականությանը։

Հիմա ամերիկյան գերատեսչությունները զբաղված են այս փաստաղթերի ստուգմամբ և դեկտեմբերի 15-ին կհրապարակեն այն փաստաթղթերը, որոնց վերաբերյալ առարկություններ չեն եղել։

«Յուրաքանչյուր տեղելատվություն, որը ներկայումս հրապարակման ենթակա չէ և որը գործակալությունների կարծիքով, ենթակա չէ առավել հեռավոր ժամկետների համար պահման, պետք է դիտարկվի մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը և այդ օրը կհանրայնացվի»,- ասված է նախագահ Բայդենի հայտարարության մեջ։

Փաստաղթերի երկրորդ մասը դարակներում պահվելու է մինչև 2022 թ․ դեկետմեբրի 15-ը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սպանվեց 1963թ․նոյեմբերի 3-ին իր՝ Դալաս կատարած այցելության ժամանակ։ Մեղադրյալը Լի Հարվի Օսվալդն էր։ Բայց պաշտոնական վարկածը բազմաթիվ ամերիկացիների համար կասկածելի էր։ Մասնավորապես այն, որ սպանության իրականացումից մոտ 2 ամիս առաջ Օսվալդը Մեխիկոյում հանդիպել էր խորհրդային դիվանագետների։