«Հրապարակ». Ով է փոխարինելու Նազելի Բաղդասարյանին

«Հրապարակ». Ով է փոխարինելու Նազելի Բաղդասարյանին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց` իր էջում գրելով այդ մասին եւ շնորհակալություն հայտնելով «վարչապետին` բարձր վստահության համար»։ Սակայն հայտնի է, որ նրա նկատմամբ դեռ դեկտեմբերին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթ էր հարուցվել, իր հետ փոխկապակցված անձին պաշտոնի նշանակելու հետ կապված։ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հերքել էր պաշտոնանկության մասին լուրերը:

Երեկ մի քանի անուն էր քննարկվում՝ մարզպետի պաշտոնում հավանական թեկնածուների։ Մեկը  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանն էր` Մեղրաշեն գյուղից։ Մյուսը Մուշեղ Մուրադյանը, ով երկար տարիներ աշխատել է Շիրակի մարզպետարանում, եղել է աուդիտի բաժնի պետ, նախկին դաշնակցական է, այժմ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենն է։ Այսօր տեղեկացանք, որ մարզպետ է նշանակվել Մուշեղ Մուրադյանը։