Ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում

Ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում

Սեպտեմբերի 2-ին «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ Ֆրանսիայում կայանալիք մցույթին կմասնակցի 19 երկրի ներկայացուցիչ, այդ թվում ՝ Հայաստանից։ 

Մեր տեղեկություններով՝ այս տարվա մրցույթին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան։ երգի վրա աշխատում է երգահան Tokio9-ը (Դավիթ Բադալյանը)։ Մասնակցի անունն ու երգը Հանրային հեռուստաընկերությունը կհրապարակի առաջիկայում։ 

Նշենք,որ Մալենային հեռուստաընկերությունն ընտրել էր դեռ անցած տարի, սական Հայաստանը չմասնակցեց մրցույթին՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները, հետպատերազմական իրավիճակը եւ կորոնավիրուսի համավարակը։