Մենք տեղեկություն ունեինք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 1-2-ին պետք է մեկներ Մոսկվա: Առիթը «Սիստեմայի» խորհրդի հերթական նիստին մասնակցելն էր, թեպետ ասում են, որ Քոչարյանը, բացի «Սիստեմայի» նիստերին մասնակցելուց, նաև քաղաքական բնույթի հանդիպումներ է ունենում, սակայն նրա գրասենյակից այս մասով համառորեն ոչինչ չեն ասում: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն վերադարձել է Մոսկվայից, ուր մեկնել էր չորեքշաբթի առավոտյան, հաստատեց` մասնակցել է «Սիստեմայի» խորհրդի նիստին, բայց միայն այսօրվա` ապրիլի 1-ի նիստին, որից հետո վերադարձել է Երևան, և վաղը` ապրիլի 2-ին, կմասնակցի Մարտի 1-ի գործով դատական նիստին: Այլ մանրամասներ` Մոսկվա կատարած այցից, Սողոմոնյանը չհայտնեց:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասո...
Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ը...
Հայտնի են GALLUP-ի հարցման արդյունքները
Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արա...
Տաշիրի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բժիշկ, բո...
Մեզ հայտնեցին, որ այս պահին տաշիրցիները չեն կարողանում բժշկական օգնություն կամ խորհրդատվություն ստան...
×
❮
❯