Երևանի սրտում ունենալ Ալեքսանդր Պուշկինի անվան փողոց և դպրոց, նվաստացուցիչ է

Երևանի սրտում ունենալ Ալեքսանդր Պուշկինի անվան փողոց և դպրոց, նվաստացուցիչ է

Այսօր` Անգլիական այգում մոտ տասը քաղաքացի` Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ, պահանջում էին, որպեսզի այգում տեղադրված ռուսական հուշարձանն ապամոնտաժվի: Խզմալյանը մեզ հետ զրույցում դեռ օրեր առաջ էր նշել, որ Հայաստանում առկա բոլոր ռուսական հուշարձանները պետք է ապամոնտաժվեն:

Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ Գևորգ Ենգիբարյանն էլ ակցիայի ժամանակ ասաց, որ նվաստացուցիչ է Երևանի սրտում ունենալ Ալեքսանդր Պուշկինի անվան փողոց և դպրոց, այն Պուշկինի, որը գրում էր «Տրանզիտ» պոեմը` վիրավորելով հայ ժողովրդին (վերջինս հավանաբար նկատի ունի Ալեքսանդր Պուշկինի «Տազիտ» վեպը) : 

«Երևանի սրտում ունենք Ֆրունզեի անվան փողոց, այն նույն Ֆրունզեի, որը թուրք քեմալականներին սովորեցնում էր, թե ինչպես հայ սպանեն: Նրանք մեզ հետ ոչ մի գաղափարական, մշակութային կապ չունեն, անգամ նրանց աշխարհայացքը մեզ հետ կապ չունի, դա չարիքի կայսրություն է: Պետք է ձերբազատվել դրանցից: Մինչ օրս ունենք Լենինգրադյան փողոց, նման քաղաք չկա, բայց Երևանում կա նման փողոց: Օրինակ՝ չունենք Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց, չունենք մեր հերոսների անվամբ փողոցներ, փոխարենն ունենք Լենինի անվան փողոց: Այս մարդիկ եղել են մեր պետության կործանման հիմքում», -ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում