Ձեր ամբարտավանությունը կկործանի ձեզ այնպես, ինչպես կործանեց նախկիններին. Ռուբեն Մխիթարյան

 Ձեր ամբարտավանությունը կկործանի ձեզ այնպես, ինչպես կործանեց նախկիններին. Ռուբեն Մխիթարյան

 Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Զարմանալի է, թե ինչպես մինչև հիմա չեն գնդակահարել այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե Թեհրանից բոլոր ժամանողներին հենց օդանավակայանից պետք էր անկախ ամեն ինչից առանձնացնել 15-20 օրանոց կարանտինում ու հետո նոր թողեին տուն, եթե վիռուս չբացահայտվեր: Ինչի՞ են էդ մարդիկ դեռ ողջ: Սպանե՜լ այդ անուղեղ պանիկյոռներին: ՉԷ՞ որ մեզ պահում ու պահպանում է ամենազոր թու-թու-թուն ու էն դոկտոր Արսբոլիտը:

Դե դավայ, հանկարծ Իտալիայի ռեյսերը չչեղարկեք տղեք, Իտալիա արդեն 1000-ից ավել վարակված կա, 29-ից ավել մահ, դժվար Դոլչե Գաբանա հագնող ազգը մեզ վարակի, չէ՞:

Ձեր ամբարտավանությունը կկործանի ձեզ այնպես, ինչպես կործանեց նախկիններին»: