Հյուրանոցում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել (մանրամասներ)

Հյուրանոցում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել (մանրամասներ)

Մենգ գրել էինք, որ քիչ առաջ զինված զինված անձը մուտ է գործել Զովունիում գտնվող ռեստորաններից մեկը  և պատանդներ վերցրել։ Մեզ դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկություն փոխանցեցին ոստիկանությունից։ Լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը քիչ առաջ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Դավթաշենում, որի մի մասը Զովունիի վարչական տարածքում է ներառված․

«Ոստիկանության աշխատակիցները ճշտել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրը, ընթացքում նա կրակոցներ է արձակել, ոստիկանների կողմից վնասազերծվել է և բերման է ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նա մտել է տեղում գտնվող հյուրանոցնային համալիրներից մեկը»։

Գաբրիելյանն ասաց նաև, որ տուժողներ չկան, անձը կրակոցներ է արձակել, որից հետո վնասազերծվել և բերման է ենթարկվել։ Բերման ենթարկվելու պահին, ըստ Գաբրիելյանի, նա նույնպես վնասվածքներ չի ստացել։