Հասարակություն

Նաիրա Զոհրաբյանին գաղտնալսել են վաղուց, մինչդեռ այն զննել՝ 2 օր առաջ

Նաիրա Զոհրաբյանին գաղտնալսել են վաղուց, մինչդեռ այն զննել՝ 2 օր առաջ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ օրեր առաջ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որից պարզ է դառնում, որ նրան տեւական ժամանակ գաղտնալսել են։ Ըստ այդ հաղորդագրության՝ Զոհրաբյանը իր հեռախոսային խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու շնորհիվ՝ բառացիորեն հայտնելով հետեւյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի… պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՞ չէ, էտա…, իրականությունն էտա…»»։ 

«Հրապարակ»-ին այդ գաղտնալսման վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, գաղտնալսել են հենց Նաիրա Զոհրաբյանի հեռախոսազանգերը, սակայն գաղտնալսման հիմքերը առկա չեն։

Գաղտնալսումը զննել են հունիսի 13-14-ին, սակայն այն տեղի է ունեցել վաղուց (հավանաբար նախընտրական շրջանում)։ Իրավապահ մարմնի մեր աղբյուրն ասաց, որ մինչդեռ գաղտնալսումը պահպանելու ժամկետն օրենքը սահմանում է 6 ամիս է․ «Ինքը 6-ամսյա ժամկետ ունի, դրանից հետո պետք է ոչնչացնեն, հետո նոր զննվել է»։

Նշենք, որ երկու օր առաջ՝ հունիսի 15-ին, հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ընտրական իրավունքի իրացումը խոչընդոտելու, ինչպես նաեւ բաց քվեարկություն պարտադրելու հոդվածներով։ 

Ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը, կարծում է, որ իրեն 2 տարի շարունակ գաղտնալսել են, եւ ԱԱԾ-ի հրապարակած հաղորդագրությունն այդ մասին է վկայում։ «Դուք առնվազն երկու տարի լսել եք իմ հեռախոսը»,- երեկ ԱԺ ամբիոնից իր դեմ հարուցված քրեական գործին անդրադարձավ Զոհրաբյանը, ապա գրեթե երդվեց, որ որեւէ մեկին ընտրակաշառք չի տվել։ 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image