Արմեն Սահակյանի (Վիետնամի) կնոջ վիճակը կայուն ծանր է

Արմեն Սահակյանի (Վիետնամի) կնոջ վիճակը կայուն ծանր է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը հայտնի է Վիետնամ մականունով, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել էր: Արման Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր: Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ:

Հ․Գ․ Մենք տեղեկացանք, որ Արմեն Սահակյանի կնոջը 2 վիրահատություն են արել, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ցավոք սրտի, երեկ մեզ ԱՄՆ-ից հաղորդել էին, որ կինը նույնպես մահացել է եւ թյուրիմացաբար նման լուր էր տեղադրվել մեր կայքում, որի համար հայցում ենք հարազատների ներողամտությունը։