Հասարակություն

25 միլիոն դրամ գրավ`Նարեկ Սարգսյանի ազատության համար

25 միլիոն դրամ գրավ`Նարեկ Սարգսյանի ազատության համար

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի գործով այսօրվա նիստին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դատարան Ն.Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը կրկին փոփոխելու վերաբերյալ` 25 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք` օրեր առաջ Սարգսյանը կրկին հայտնվեց կալանավայրում` Վճռաբեկ դատարանի որոշմամբ։

Պաշտպանը հայտնեց, որ 5 ամսից ավելի ազատության մեջ լինելով իր պաշտպանյալը պատշաճ վարքագիծ է դրսեւորել, ապա ավելացրեց, եթե դատարանը գտնի, որ ավելի մեծ գումարով կարող է փոփոխվել խափանման միջոցը, ապա Նարեկ Սարգսյանի ընկերները պատրաստ են մուծել հավելյալ գումարը։

Դատախազը առարկեց միջնորդության դեմ` պատճառաբանելով վարույթից թաքնվելն ու գործի քննությանը խոչընդոտելը։

Դատարանը Վահե Միսակյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նա 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ին դեկտեմբերին նա արդեն արտահանձնվեց Հայաստանին։

1 տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո, դատարանը նրան գրավով ազատ էր արձակել, վերջերս Վճռաբեկ դատարանը վերացրեց այդ որոշումը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image