Հոգեբանորեն պատրաստվեք, որ առաջիկայում էլ ավելի արտառոց եւ անթույլատրելի տեսարանների եք ականատես լինելու` ռուբիկոնն անցած Փաշինյանն այլեւս չի ուզում սեթեւեթել, դեմոկրատիա խաղալ, օրենքների նույնիսկ ֆորմալ կողմը պահել: Ի՞նչ իմաստ ունի` եթե հանրությունը դեռ դիմանում է, դեռ դրսից իրեն կարմիր քարտ ցույց չեն տալիս, եւ դեռ կարողանում է պահել աթոռը: Այնպես որ՝ դեռ ինչե՜ր ենք տեսնելու: Ասենք, Սամվել Ալեքսանյանի կինը կարող է որոշել մասնակցել հուլիսի 4-ի երթին` ի պաշտպանություն իրենց ընտանիքի բարեկամ Սամվել Կարապետյանի, եւ նույն օրը սկսվի «Երեւան սիթի»-ների եւ «Աստղիկ» ԲԿ-ի ապամոնտաժման գործընթաց: Կամ` Խաչատուր Սուքիասյանը, հիշելով «Բջնիի» պատմությունը, փորձի ինչ-որ կերպ աջակցել, որ Կարապետյանի բիզնեսը չխլեն եւ երկրի տնտեսությանը, ներդրումային դաշտին կործանարար վնաս չհասցնեն: Հաջորդ օրը դիմակավորված ԱԱԾ-ականները մտնեն «Սիլ-ինշուրանս» եւ «Հայէկոնոմբանկ»: Կամ` եթե Երեմյանները հայտարարեն, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են եւ չեն պահանջում կաթողիկոսի հեռացումը, ՍԱՏՄ-ն անմիջապես ցուպիկներ գտնի նրանց արտադրած կաթի ու պանրի մեջ եւ գործարանը փակի: Նույնկերպ վաղը կարող է Փաշինյանը, օրինակ, Սունդուկյան թատրոնում Ներոնի մասին բեմադրության մեջ ակնարկ տեսնել, եւ Սունդուկյանի տնօրենն ու գլխավոր ռեժիսորը հայտնվեն կալանավայրում: Հետո կարող են բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանին տեսնել Արմեն Սմբատյանի հետ ճաշելիս, եւ Հակակոռուպցիոն կոմիտեն կամ ՊԵԿ-ը մտնեն բուհ ու թաքցված հարկեր հայտնաբերեն: Չզարմանաք, եթե մարդկանց բռնելու-նստեցնելու-դատելու այս գործընթացից էյֆորիայի մեջ հայտնված առաջին դեմքն այսպես մի օր էլ ձեզ հասնի: Թույլ մարդը հնարավոր իշխանազրկման վտանգից ամեն ինչի ունակ է:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնի...
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ...
«Հրապարակ»․ Երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ուն...
Հարցազրույց «Միասնության թեւեր» կուսակցության ներկայացուցիչ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ -...
«Հրապարակ»․ Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում
ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնել...
«Հրապարակ»․ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ
Շաբաթներ առաջ հրապարակում էինք արել, որ պաշտպանության համակարգում մայիսի 28-ի շքերթին եւ համապետական...
×
❮
❯