Մեր երեխեքով Ազգային ժողովում շատ ուրախ կլինի

 Մեր երեխեքով Ազգային ժողովում շատ ուրախ կլինի

Լիլիթ Մակունցի պատմական գրառումը հիշենք, երբ մշակույթի նախարար նշանակվեց․

«Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»։

Մարդիկ զարմացան, բարկացան՝ ոնց թե մշակույթը ես եմ, իմ մեջ է։

Կառավարության ձևավորումից հետո Լիլիթ Մակունցը Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Եթե ինչ որ մարդիկ էլի ցանկանան իմանալ, թե նա ինչ կապ ունի օրենսդիր մարմնի հետ, այս անգամ կարող է միանգամայն վստահորեն ասի․

«Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ այդ պաշտոնի հետ, սիրով պատասխանում եմ՝ «Իմ քայլը» ես եմ, իմ մեջ է, մեր երեխեքն են, իսկ մեր երեխեքով Ազգային ժողովում շատ ուրախ կլինի»։

Այս անգամ ոչ մեկը չի զարմանա,  ոչ էլ՝ կբարկանա։