Քաղպայմանագրի կապանյան կառույցի կրքերը տեղափոխվել են Մեղրի` իշխող կուսակցության Մեղրի խորհրդի ժամկետը նույնպես լրացել է, նոր ընտրությունները կանցկացվեն մայիսի վերջերին, սակայն ՔՊ–ականներն ամեն ինչ անում են, որ կառույցի նախկին ղեկավար, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանը նորից չառաջադրվի, չընտրվի։ Մեր աղբյուրների պատմելով, Թումանյանը ինչ–ինչ հարցերում «քցել» է մեղրեցիներին, կուսակցության վերնախավին տեղեկացրել են Թումանյանի գործունեության մասին եւ հնարավոր է իրավապահները զբաղվեն նրանով, անգամ հեռացնեն կուսակցությունից։ Մեր տեղեկություններով՝ նրան թույլ չեն տալու մասնակցել ընտրությանը։ Փաշինյանը փոխել է տարածքի կուրատորներին` Մեղրիի պատասխանատուն անցած ընտրություններին Արսեն Թորոսյանն էր, վերահսկիչները` Նարեկ Բաբայանն ու Դավիթ Դանիելյանը: Իսկ անցած շաբաթ Մեղրի են այցելել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գեւորգ Պապոյանը: ՔՊ խորհրդի նիստ է հրավիրվել՝ քննարկելու հաջորդ խորհրդի ձեւավորման հարցերը, հավաքին մասնակցել է նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կալավանցին, սակայն Արարատ Թումանյանին հարկ չեն համարել տեղեկացնել այդ հավաքի մասին։ Թումանյանը, սակայն մեզ փոխանցեց, որ երեւանում բուժվում է արդեն մի քանի ամիս, այդ պատճառով չի մասնակցել նիստին, ընտրություններին մասնակցել–չմասնակցելու մասին մեր հարցին էլ հստակ պատասխան չտվեց, ասելով, որ կուսակցական է, իրավունք ունի առաջադրվելու, ժամանակը գա` կորոշի։ Ասաց, թե խնդիրներ չունի ոչ կուսակցության, ոչ մեղրեցիների հետ, սակայն զրույցի ընթացքում խոստովանեց, որ իր հեռախոսն իրավապահները վերցրել են, թե ինչ գործի շրջանակներում` չասաց։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Հիմա էլ բոլոլան Մեղրի է տեղափոխվել
Ամենաընթերցված
Սոչիում արտակարգ իրավիճակ է
Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...
Մեդվեդևը զգուշացրել է ՀՀ քաղաքացիներին՝ ծանր հետևա...
Ռուսաստանի հետ հաստատված կապերի խզումը կհանգեցնի Հայաստանի «անխուսափելի, ծանր հետևանքների շարքային ք...
Ի՞նչ է գուժում «պուտինյան ռեժիմի» ավարտի մասին նոր...
Հայաստանում մեկնարկել է «փորձագիտա-քաղաքական» տգիտության ու տկարամտության երկրորդ ալիքը: Առաջինը 202...
Նիկոլն այլևս օրինական չէ
Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...
×
❮
❯