Գևորգ Պետրոսյանը 17 մետր բարձրությունից ձորն է ընկել
Մայիսի 1-ին նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Պետրոսյանը «Հրապարակին» պատմեց, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին 17 մետր բարձությունից ընկել է ձորը, սակայն որևէ կոտրվածք չի ստացել.
«Իջել էի մեքենայից մաքուր օդ շնչելու, չգիտեմ ոնց եղավ, գլորվեցի ձորը, գլխով ծառին կպա, հակառակ դեպքում գետն էի ընկնելու» - ասում է Պետրոսյանը
Նրա խոսքով` սալջարդեր ու վնասվածքներ է ստացել, սակայն որևէ լուրջ խնդիր չի առաջացել` մի փոքր հիշողության կորուստ միայն:
Կարծիքներ