Ծեծկռտուք Ազգային ժողովում

Ծեծկռտուք Ազգային ժողովում

Քիչ առաջ, մեր տեղեկություններով, Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ։ Մեզ ասացին, որ քաշքշուկ է եղել , պատգամավորները նույնիսկ հարվածել են իրար, տալիս են Արծվիկ Մինասյանի եւ հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի անունները։

Մենք կապվեցինք Ագնեսա Խամոյանի հետ, նա հաստատեց միջադեպը՝ ասելով, որ մանրամասներին տեղյակ չէ, շտապում է Ազգային ժողով։