Հասարակություն

Հերթական անպատասխանատու հայտարարությունը

Հերթական անպատասխանատու հայտարարությունը

« Ի պատասխան ՖԲ գրառումը մեկնաբանելու Ձեր խնդրանքի, նշեմ, որ հերթական անլուրջ և անպատասխանատու հայտարարությունը մեկնաբանելու կարիք չենք տեսնում։ Դրանով կզբաղվեն իրավաբանները», մեզ հետ զրույցում ասաց  Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը՝ անդրադառնալով  «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը։  Պատգամավորը այսօր ֆեյսբուքյան իր էջում մի շարք աղմկահարույց հարցադրումներ է արել  Արթուր Վանեցյանին՝ նրա հրաժարականի պատճառների հետ կապված։

«Կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը», - գրել է Հրաչյա Հակոբյանը, ընդգծելով, թե համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ օտարերկրյա գործակալներին բռնում և դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել:
«Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ», - գրել է պատգամավորն՝ այդպես էլ չմանրամասնելով, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը։

Հրաչյա Հակոբյանն, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 13-ին լույս չի լինի

Հուլիսի 13-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...

×
Gallery Image