Փաշինյանն ասաց՝ որ դեպքում հրաժարական կտա

Ոչ ընդդիմությունը, ոչ էլ որևէ մեկը չի կարող որոշել Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն լինի, թե ոչ։ Դա որոշում է միայն ու միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Այս մասին քիչ առաջ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմը» չի մասնակցում նիստին, «Հայաստան» դաշինքի պատգամավորները ներկա են։
«Այո, հենց այդպես։ Դա որոշում է Հայաստանի ժողովուրդը։ ՈՒ եթե ժողովուրդը որոշի` կարող է այսօր իրիկունն էլ իշխանափոխություն անել»,- հավելեց նա։
Կարծիքներ