Նախկին և ներկայիս քաղաքապետների կատարած պարգևավճարների տարբերությունները

Նախկին և ներկայիս քաղաքապետների կատարած պարգևավճարների տարբերությունները

Անդրադարձ կատարելով ակտուալությունը դեռ չկորցրած պարգևատրումների թեմային ՝ համեմատական վերլուծություն անցկացնենք Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից կատարված պարգևավճարներին։

Մեր նախորդ հոդվածներից մեկում արդեն անդրադարձել ենք Տարոն Մարգարյանի կողմից կատարված պարգևատրումներին, ինչպես նաև Հայկ Մարությանի կողմից կատարվածներին ։

Այժմ ներկայացնում ենք տարբերությունները։

Օրինակ՝

Քաղաքապետի առաջին տեղակալ

Նախկինում կատարված - 478 000 դրամ

Ներկայումս - 956 000 դրամ

Քաղաքապետի տեղակալ 

Նախկինում  եղել է 3 տեղակալ -443 000 յուրաքանչյուրին 

Ներկայումս - 886 000 դրամ (քաղաքապետ Հայկ Մարությանը ուղիղ եթերի ընթացքում տվեց միայն Հայկ Սարգսյանի անունը)

Քաղաքի գլխավոր ճարտարապետ 

նախկին - 443 000 դրամ

ներկայումս - 637 000 դրամ 

Հ.գ. Անգամ անզեն աչքով պարզ է գումարի տարբերությունը։ Այս պարագայում հարց է առաջանում ՝ ի՞նչ տրամաբանությամբ են ավելի քիչ աշխատած աշխատակիցներն ավելի շատ գումարով պարգևատրվել: