Քանաքեռցի Տույի սպանության մեջ կասկածվողը Երեւանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է ունեցել

Քանաքեռցի Տույի սպանության մեջ կասկածվողը Երեւանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է ունեցել

Քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության դեպքով «Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, որ դեպքի վայրում առաջինը կրակել է նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը, որի կրակոցի հետեւանքով էլ քրեական հեղինակությունը մահացել է։

Բացի սրանից, Վլադիմիր Սիմոնյանն աշխատել է Երեւանի քաղաքապետարանի Կենդանաբանական այգու փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դեռ ամիսներ առաջ նա ազատվեց տնօրենի ԺՊ-ի պաշտոնից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին։

Նշենք, որ փաստաթղթերի բացահայտումից առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը ստորագրելուց հետո Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին էր ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին, ով մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը։

Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` համապատասխանաբար` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձի սպանությունը և ապօրինի զենք կրելը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ այսօր գիշեր, ժամը 02.45-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Դեպքի վայր մեկած ոստիկանության ծառայողները տեղում հայտնաբերել են 42-ամյա Արթուր Ղազարյանի ու ևս մեկ անձի` Ա. Խ-ի դիերը` հրազենային վնասվածքներով։

Ժամը 03.55-ին էլ ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր դիմել 6 տղամարդ։ Նրանցից երկուսը, փաստորեն, որոնք թվում` Արտուշ Սիմոնյանը, մահացել են:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։