Քաղաքականություն

Մեկ ամսում՝ մոտ 2 մլն դրամ. պատգամավորներն «աչք չեն բացում» պարգեւավճարներից

Մեկ ամսում՝ մոտ 2 մլն դրամ. պատգամավորներն «աչք չեն բացում» պարգեւավճարներից

Դեկտեմբեր ամիսը եկամտաբեր է պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի համար, աշխատավարձերից եւ աշխատավարձի երեսուն տոկոսի չափով ամենամսյա պարգեւավճարներից զատ՝ խորհրդարանում երկու անգամ տոնական պրեմիա են ստացել՝ մեկը՝ այսպես կոչված 13-րդ աշխատավարձը, մյուսն էլ պարզապես մեկ դրույքաչափ պարգեւավճար, այսինքն՝ մոտավոր հաշվարկով դեկտեմբեր ամսին միայն շարքային յուրաքանչյուր պատգամավոր բյուջեից մոտ 2 մլն դրամ աշխատավարձ է ստացել, բնականաբար՝ շատ ավելին՝ հանձնաժողովի ղեկավարները, տեղակալները, ԱԺ խոսնակն ու փոխխոսնակները։

Պարգեւավճարների մասին ԱԺ նախագահի երկու կարգադրությունները հրապարակվել են դեկտեմբերի 11-ին եւ 22-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image